Մամուլ 5 տարի առաջ - 07:40 09-09-2021

Իշխանությունները փակում են «նախկինների» թեման. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թե՛ մինչ 2018 թվականի իշխանափոխությունը, թե՛, առավել ևս, դրանից հետո, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները անընդհատ «տորպեդահարում» էին 2007 թվականից շրջանառության մեջ դրված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Մադրիդյան սկզբունքները: Ներկայիս իշխանությունները ժամանակին համարում էին, որ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով քննարկված վատագույն տարբերակն է: Սակայն ներկայումս, կարծես, այս իշխանությունների համար այդ սկզբունքները դարձել են ընդունելի, նույնիսկ երանելի:

Ավելին, «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը փորձում է բանակցությունները վերադարձնել Մադրիդյան սկզբունքների շուրջ: Սա ուշագրավ է հատկապես այն առումով, որ դրանով, ըստ էության, իշխանությունները հողին են հավասարեցնում Արցախի հարցում իրենց ձախողումները ամեն կերպ նախկինների «գրպանը գցելու» իրենց համառ ջանքերը և, ընդհանրապես, վերջնականապես փակում են այս հարցում «նախկինների» թեման՝ ընդունելով, որ լավագույն լուծումը եղել է նախկինների օրոք և Մադրիդյան սկզբունքներով:

Իսկ Նիկոլ Փաշինյանը, Ալիևին կառուցողական համարելով, ընկավ նրա թակարդը և, «իր կետից» սկսելով, կործանեց ամեն ինչ՝ տալով հազարավոր զոհեր, հսկայական տարածքներ, թողնելով անորոշ ճակատագրով Արցախ։ Փաստորեն, ստացվում է՝ այս հարցում ևս նախկինները ճիշտ էին, Նիկոլը՝ էլի սխալ։ Ընդ որում՝ գործելով հայ ժողովրդի հանդեպ ճակատագրական սխալ։ Այնպես որ, հնարավոր է՝ եթե ժամանակին լսեր ընդդիմադիրների բազմաթիվ զգուշացումները, այսօր երկիրն այսպիսի աղետալի վիճակում չէր լինի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել