Ներքին 5 տարի առաջ - 21:21 08-09-2021

Ալեն Սիմոնյանը Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության և գերիների վերադարձի հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Վիեննայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկիին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից, զրույցի ընթացքում արձանագրվել է, որ խորհրդարանական ձեւաչափով սերտ համագործակցությունն իր կարեւոր դերն ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու եւ առկա բարեկամական կապերը խորացնելու գործում:

«Ալեն Սիմոնյանը լեհ գործընկերոջը տեղեկացրեց, որ Հայաստանն իր գործընկերներից ակնկալում է աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով խաղաղ եւ երկարատեւ կարգավորելու գործում, ինչպես նաեւ քաղաքական ճնշում Ադրբեջանի վրա՝ անհապաղ ազատ արձակելու ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկին ի պատասխան նշել է, որ Լեհաստանի դիրքորոշումն ի սկզբանե եղել է այն, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ առանց զոհերի: Նա շեշտել է, որ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի հնարավորինս շուտ, եւ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր անձինք պետք է անմիջապես ազատ արձակվեն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի