Ներքին 4 տարի առաջ - 14:37 30-12-2021

Հայ գերիների վերադարձի հարցում էական կլինի ԵԱՀԿ առաջիկա համաժողովը. Լեհաստանի դեսպան

Լեհաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը դրական լուծում կունենա: Արմենպրեսը հայտնում է, որ այս մասին ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ դեր կարող է խաղալ Լեհաստանը, որպես 2022 թվականին ԵԱՀԿ-ում նախագահող, Հարավային Կովկասում հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, դրանց առնչվող հումանիտար խնդիրների լուծման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Լեհաստանի դեսպանը նաև դրական գնահատեց Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով սկսված երկխոսությունը և դրական ազդակների փոխանակումը:

«Հրաշալիորեն գիտակցում ենք, որ Հայաստանի քաղաքացիների և կառավարության համար առաջնահերթ խնդիր է գերիների հնարավորինս շուտ վերադարձը: Կարծում եմ, որ այս գործընթացում էական կլինի Վիեննայում հունվարի 13-ին կայանալիք հանդիպումը [ԵԱՀԿ համաժողովը], և չէի ուզենա դրանից առաջ ընկնել և նշել մեր առաջնահերթությունները, քանի դեռ դա չի արել իմ ղեկավարությունը»,- հավելեց Լեհաստանի դեսպանը:

Դեսպան Պավել Չեպլակի խոսքով՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային իրավիճակի և անվտանգության ոլորտի վերաբերյալ Լեհաստանի դիրքորոշման մասին ավելի մանրամասն տեղեկություններ կհաղորդվեն 2022 թ. հունվարին, երբ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուին կայցելի Վիեննա՝ ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը և ներկայացնելով Լեհաստանի առաջնահերթությունները որպես ԵԱՀԿ նախագահողի, այդ թվում՝ Հարավային Կովկասում ձեռնարկվող քայլերի և նախաձեռնությունների վերաբերյալ:

«Տվյալ հարցը քննարկվել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև այս տարի Վիեննայում և Ստոկհոլմում կայացած հանդիպումների ընթացքում», - նշեց դեսպան Պավել Չեպլակը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով