Արտաքին 5 տարի առաջ - 17:51 07-09-2021

Ռոգոզինը թեյի է հրավիրել Իլոն Մասկին

«Ռոսկոսմոս» պետական ​​կորպորացիայի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ հարգում է Իլոն Մասկին որպես գյուտարար, ով չի վախենում ռիսկի դիմել, և նրան հրավիրում է Ռուսաստան: Այս մասին նա ասել է CNN-ին տված հարցազրույցում:

«Իլոն Մասկն իրագործում է բազմաթիվ մտքեր, որոնք մենք կցանկանայինք իրականացնել, բայց չկարողացանք, քանի որ Խորհրդային Միության փլուզումից հետո տիեզերական ծրագրի զարգացումը որոշ ժամանակ դադարեց: Մենք հարգում ենք նրան որպես տիեզերական ոլորտի կազմակերպիչ և որպես գյուտարար, ով չի վախենում ռիսկի դիմել»,- ասել է Ռոգոզինը:

Բացի դրանից, «Ռոսկոսմոսի» ղեկավարը Մասկին հրավիրել է Ռուսաստան, դառնալ «իր ընտանիքի» հյուրը և քննարկել «Տիեզերքի ուսումնասիրությունը, վերերկրյա կյանքը, և թե ինչպես մարդկությունը կարող է օգտագործել տիեզերքը Երկրի վրա կյանքը պահպանելու համար»:

«Ես արդեն կրակին եմ դրել թեյնիկը»,- Մասկին է դիմել Ռոգոզինը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան