Ավելին 4 տարի առաջ - 13:09 20-05-2022

SpaceX-ի բորտուղեկցորդուհին Իլոն Մասկին մեղադրել է ոտնձգությունների մեջ. Insider

SpaceX ավիատիեզերական ընկերությունը 2018թ.-ին 250.000 դոլար է վճարել իր կորպորատիվ ավիապարկի բորտուղեկցորդուհուն, որը հայտարարել էր ընկերության հիմնադիր Իլոն Մասկի հակաիրավական սեռական վարքագծի մասին: Այս մասին հաղորդում է ամերիկյան Insider պարբերականը՝ հղում անելով տուժածի ընկերուհու հայտարարությանը եւ մի շարք փաստաթղթերի։

2016թ.-ին, Լոնդոն թռչելիս, Իլոն Մասկն իր սենյակ է կանչել բորտուղեկցորդուհուն, որի անունը չի բացահայտվում, ասվում է հայտարարության մեջ: Պնդվում է, որ գործարարը կնոջ ներկայությամբ մերկացրել է իր սեռական օրգանները, քսվել նրա ոտքին և առաջարկել ձի գնել նրա համար՝ էրոտիկ մերսման դիմաց։

Իլոն Մասկի հիմնադրած SpaceX-ը բորտուղեկցորդուհուն վճարել է սեռական ոտնձգությունների դեմ դատական ​​հայցը կարգավորելու համար: Գումարը կինը ստացել է աշխատանքային հարաբերությունների դադարեցման վերաբերյալ պայմանագրի շրջանակում:

Իլոն Մասկը պարբերականին հակիրճ մեկնաբանության մեջ ասել է, որ այս պատմության մեջ «դեռ շատ հետաքրքիր բաներ կան»։ «Եթե ես հակված լինեի սեռական ոտնձգությունների, ապա դժվար թե իմ 30-ամյա կարիերայի ընթացքում սա հանրային քննարկման առարկա դարձած առաջին դեպքը լիներ»,- գրել է Մասկը էլեկտրոնային նամակում: Նա այս պատմությունը «քաղաքական դրդապատճառներով արված արտանետում» է անվանել։

SpaceX-ը սա չի մեկնաբանել։ Ընկերության իրավաբանական հարցերով փոխնախագահ Քրիստոֆեր Քարդաչին ասել է, որ «որևէ համաշխարհային համաձայնագիր» չի մեկնաբանի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով