Ներքին 5 տարի առաջ - 16:44 07-09-2021

Ավելի քան 7,5 հազար տուփ սիգարետ փորձել են մաքսանենգ ճանապարհով Հայաստանից Ռուսաստան տանել

Մոսկվայի մաքսայինները կանխել են Հայաստանից առանց ակցիզային դրոշմանիշների ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծումը։ Տեղեկությունը հաղորդում է «Դոմոդեդովո» օդանավակայանի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ առանց նույնականացման միջոցների և ակցիզային դրոշմանիշների ծխախոտային արտադրատեսակները տեղափոխվել են Երևանից ժամանած երկու ուղևորների ուղեբեռում:

Հայտնաբերված ծխախոտների թվում են VIP Blue, Black Tip, Garni, Cigaronne ապրանքանիշերի շուրջ 7500 տուփ, այսինքն՝ ավելի քան 150 հազար հատիկ սիգարետ:

Սա վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանից Ռուսաստան ապօրինի ծխախոտ ներկրելու փորձի արդեն երկրորդ դեպքն է՝ օգոստոսի 30-ին մաքսատունը հայտնել է 596 բլոկ սիգարետ ներկրելու փորձի մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան