Ներքին 4 տարի առաջ - 13:20 30-09-2022

Փորձ է արվել մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծել «մեթամֆետամին» և «մեթադոն» տեսակի թմրամիջոցներ․ ՊԵԿ

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները Մեղրի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանող Իրանի քաղաքացի Մ․Յ․-ին։

Անձնական զննման արդյունքում քաղաքացու տաբատի գրպանում, ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, փայլաթիթեղի մեջ փաթեթավորված շագանակագույն զանգված։ Հայտնաբերված շագանակագույն զանգվածը հանդիսացել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ բաճկոնի զննման արդյունքում ծոցագրպանից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 0․5լ տարողությամբ պլաստմասե շիշ՝ ամբողջությամբ լցված «մեթադոն» տեսակի հեղուկ թմրամիջոցով։

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին, տրամադրվել է ՀՀ ՊԵԿ քննչական վարչությանը, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշներով։
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հորդորում է քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ մաքսանենգ ճանապարհով արգելված ապրանքներ ներմուծելուց, հիշեցնելով, որ այս ուղղությամբ իրականացվում է մշտադիտարկում և թիրախային վերլուծություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով