Մամուլ 5 տարի առաջ - 08:53 07-09-2021

Նախկիններից գույք խլելը հեշտ չի լինելու. Հրապարակ

Չնայած «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքով իշխանություններն ամրագրել են, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռք բերված գույքը ենթակա է բռնագանձման, եթե, իհարկե, դատարանն ապացուցի դրա ապօրինի լինելը, սակայն այս օրենքին առնչվողների եւ պոտենցիալ «շահառուների» մեծ մասը վստահ է, որ ՀՀ օրենսդրության այլ սահմանումներն իշխանությանը թույլ չեն տալու հասնել ուզածին եւ խլել իրենց գույքը, եթե անգամ չկարողանան ապացուցել դրա ծագման օրինականությունը։

Բանն այն է, որ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ եւ անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն): Այս մասին ամրագրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածում: Տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը: Գույքի բռնագրավման համար 30-ամյա վաղեմության ժամկետի սահմանումը հակասության մեջ է մտնում տարբեր իրավանորմերի հետ, որոնք կարող են վիճարկվել ՍԴ-ում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի