Մամուլ 5 տարի առաջ - 21:59 05-09-2021

«Այսօր լրացավ անիծված այս օրվա 11-րդ ամիսը....»․ Կարին Տոնոյան

«5165» նախաձեռնության նախագահ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր լրացավ անիծված այս օրվա 11-րդ ամիսը.... այս օրը՝ 5-ը, դու սևով գրեցիր իմ մտածողության մեջ: Արդեն միլիոն անգամ երևի պատկերացրել եմ այդ օրը, ժամը, վայրկյանը.... ի՞նչ մտածեցիր այդ պահին, երբ անգամ ծնկի չեկար անիծյալ թշնամու առաջ, ինչու գեթ մեկ վայրկյան չմտածեցիր փրկվելու մասին՝ կանգնած վարել մարտը մինչև վերջ....դա, հո, միայն խելագարը կարող է անել....սրբազան իմ խելագար....ե՞րբ հաշտվեցիր այլևս մորդ ու պաշտելի զավակներիդ չտեսնելու հետ, ի՞նչ շշնջացիր վերջին րոպեին...

Իմ սրբազան խելագար... իմ գարահիսարի արծիվ...

Հուրհավիտյան ատելու եմ թուրքին ու հայացած թուրքին... հուրհավիտյան վրեժ եմ լուծելու բոլորից, ովքեր դարձան քո կորստի պատճառը...

Հիշո՞ւմ ես, մի անգամ հարցրի՝ ինչի՞ն ես ամենաշատը հավատում, ասացիր՝ քեզ......»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով