Ներքին 5 տարի առաջ - 21:07 04-09-2021

Սեպտեմբերի 4-ին մեկնարկել է Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել Cham Wings ավիաընկերության օդանավը՝ մեկնարկելով Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթը:

Ավիաընկերության օդանավը դիմավորել են ջրային կամարով: ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմադ Հաջ Իբրահիմը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս թռիչքը մի ժամանակ առաջ էր որոշվել, սակայն, լոգիստիկ հարցերից ելնելով, հետաձգվել էր: «Հիմա երբ ամեն բան կարգավորվեց, որոշվեց իրականացնել այս չվերթը»,- ասել է դեսպանը:

Հայաստանում Cham Wings-ի ներկայացուցիչ և գլխավոր տնօրեն Վաչե Փիլիպոսյանը նշել է, որ Երևան ժամանած ինքնաթիռը տեղափոխել է 147 ուղևոր: Նա հայտնել է, որ այս պահին ընկերությունը պլանավորում է շաբաթական մեկ չվերթ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ:

Առաջին չվերթով ժամանած ուղևորներից մեկը՝ Անի Մելքոնյանը նշել է, որ ուրախ էր սիրիական ավիաընկերության օդանավով ժամանել հայրենիք: «Մեկ տարի առաջ էի վերջին անգամ Հայաստանում եղել, ուրախ եմ կրկին հայրենիքում լինելու համար»,- նշել է Անին:

«Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասանատու Սաթենիկ Հովհաննիսյանը շնորհավորել է ավիաընկերությանը նոր երթուղի բացելու, նոր երթուղու մեկնարկի կապակցությամբ: «Կարծում ենք, որ սիրիահայերի և հատկապես հալեպահայերի համար սպասված և կարևոր երթուղի կլինի: Ցանկանում ենք, որ ավիաընկերությանը երկարատև և արդյունավետ, անվտանգ չվերթների իրականացնի: Կարծում ենք, որ սա կարևոր կամուրջ կլինի Հայաստանի և Սիրիայի միջև»,- ասել է Հովհաննիսյանը:

ֆգֆգ

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում