Ներքին 4 տարի առաջ - 21:07 18-11-2021

Հաջորդ տարվա սեպտեմբերի 26-ից կմեկնարկեն չվերթեր Հռոմ-Երևան-Հռոմ երթուղով

Հունգարական WizzAir բյուջետային ավիաընկերությունը հաջորդ տարվա սեպտեմբերի 26-ից կմեկնարկի չվերթեր Հռոմ (Ֆիումիչինո)-Երևան-Հռոմ (Ֆիումիչինո) երթուղով:

Ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել շաբաթական 2 չվերթ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: Իսկ մեկ ուղղության ավիատոմսի արժեքը կկազմի 19.99 եվրոյից կամ 11 հազար դրամից սկսած:

Նշենք, որ հունգարական այս ավիաընկերության՝ հայկական ավիաշուկա մտնելու մասին լուրը հայտնի դարձավ դեռևս 2019 թվականի դեկտեմբերին: Նույն տարում գործող իշխանությունները մեծ ոգևորությամբ հայտարարեցին նաև մյուս՝ իռլանդական Ryanair բյուջետային ավիաընկերության՝ հայկական ավիաշուկա մուտք գործելու մասին: Հանրությանը խոստացան, որ ավիատոմսերը արժենալու են 35 եվրո, սակայն կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ 35 եվրոյին համարժեք տոմս քաղաքացիներն այդպես էլ չկարողացան գտնել: Այն ավելի թանկ էր:

Բայց սա դեռ ամենը չէ. բյուջետային այս ավիաընկերությունների գալը սկսեց մտահոգել ավիացիոն ոլորտի մասնագետներին: Նրանց կարծիքով, ցածր բյուջետային ավիաընկերությունները լուրջ խնդիրներ են առաջացնում նոր ստեղծվող ընկերությունների համար:

Սրան զուգահեռ, արձանագրենք, որ լոու-քոսթերները սովորական ավիաընկերություններից տարբերվում են տոմսերի ցածր գներով, սակայն զգալի սահմանափակումներով և ցածրորակ սպասարկմամբ: Սովորաբար լոու-քոսթերները փորձում են հնարավորինս քիչ ժամանակ կանգնել, վայրէջք են կատարում, վերցնում նոր ուղևորների և անմիջապես օդ բարձրանում: Բացի դրանից` եթե ճանապարհորդեք ձեր ընտանիքի անդամի հետ, ապա իրար կողք նստելու համար պետք է վճարեք:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»