Արտաքին 5 տարի առաջ - 16:43 03-09-2021

ԱՄՆ Պետդեպը Էստոնիան ներառել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցուցակում

ԱՄՆ պետդեպարտամենտը թարմացրել է խորհրդատվությունը ամերիկացի ճանապարհորդների համար: Ինչպես հաղորդում է Postimees պարբերականը, վտանգավորության բարձր մակարդակ ունեցող երկրների ցանկում է հայտնվել Էստոնիան: Դա պայմանավորված է կորոնավիրուսով վարակվելու մեծ ռիսկով: Ցուցակում են հայտնվել նաև Շվեյցարիան, Օմանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ադրբեջանը և Լաոսը:

Բացի կորոնավիրուսից, զարգացման այսքան տարբեր մակարդակ ունեցող երկրների ցուցակում հայտնվելը պայմանավորված է քաղաքական իրավիճակով ու ահաբեկչության սպառնալիքով:

Ինչ վերաբերում է Էստոնիային, ապա 1.3 միլիոն բնակչությամբ այս ոչ մեծ երկրում լայն տարածում է ստացել «Դելտա» շտամը: Մերձբալթյան հանրապետությունում օրական վարակվածների թիվը մեկ շաբաթից ավելի տատանվում է մոտ 400-ի, մահացության մակարդակը օրական հասնում է մինչև երկու մարդու:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան