Ներքին 5 տարի առաջ - 12:32 20-05-2021

Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում ահաբեկչական խմբավորումների ցուցակում ներառել «Գորշ գայլեր» շարժումը

Ahval-ը փոխանցում է, որ Եվրախորհրդարանը Թուրքիայի վերաբերյալ վերջին զեկույցում Եվրամիությանը կոչ է անում թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» շարժումը ներառել ահաբեկչական խմբավորումների ցանկում:

Եվրամիության բարձրագույն քաղաքական մարմինը Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցով զեկուցող Նաչո Սանչես Ամորի պատրաստած զեկույցում կառույցին կոչ է արել քայլեր ձեռնարկել «Գորշ գայլեր» շարժման դեմ, որի գործողությունները Թուրքիայում և եվրոպական երկրներում խիստ մտահոգության տեղիք են տալիս:

Նշվում է, որ թուրքական ազգայնական շարժումը տասնամյակներ շարունակ ակտիվ մասնակցություն է ունեցել եվրոպական երկրներում թուրքական համայնքի իրականացրած բռնություններին:

Ծայրահեղական շարժումը 2019-ից արգելվել է Ավստրիայում, իսկ անցյալ տարվանից՝ նաև Ֆրանսիայում: Կոչ է արվում այն արգելել նաև Գերմանիայում:

Եվրախորհրդարանի զեկույցում նշվում է, որ կազմակերպությունը սպառնալիք է ներկայացնում քրդերին, հայերին և հույներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի