Արտաքին 5 տարի առաջ - 16:17 03-09-2021

Բրեդ Փիթը կրկին դատական քաշքշուկների մեջ է Անջելինա Ջոլիի հետ՝ երեխաների պատճառով

Դերասան Բրեդ Փիթը կրկին դատական քաշքշուկների մեջ է Անջելինա Ջոլիի հետ՝ վիճարկում է խնամակալության մասին որոշման չեղարկումը, հաղորդում է People-ը:

Դատավոր Ջոն Օդերկիրկը, որը զբաղվում էր գործով և թույլ էր տվել Փիթին ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ, դերասանուհու պահանջով հեռացվել էր, որից հետո նրա որոշումն արգելափակվել է: Փիթի ներկայացուցիչները կարծում են, որ նրա հեռացումն անօրինական էր. Կալիֆոռնիայի օրենքների համաձայն՝ դերասանուհին իր բողոքը պետք է հայտներ գործընթացի սկզբում, այլ ոչ թե այն ժամանակ, երբ Օդերկիրկը որոշումն արդեն կայացրել է:

Ջոլին, սակայն, պնդել է, որ Օդերկիրկը նախկինում աշխատել է Փիթի հետ, ուստի չի կարող լինել օբյեկտիվ:

«Ավելի քան չորս տարվա երկարատև դատական ​​գործընթացներից հետո, որոնցից յուրաքանչյուր օրը ցավ է պատճառել երեխաներին և նրանց հորը, խնամակալության վերաբերյալ կարևոր և կշռադատված որոշումը չեղարկվելու է վեճի առարկայի հետ կապ չունեցող սխալի հետևանքով»,- գրել է Փիթի փաստաբանը միջնորդության մեջ՝ պահանջելով վերականգնել Օդերկիրկի լիազորությունները և վերադարձնել նրա նախնական որոշումը հավասար խնամակալության վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով