Ավելին 4 տարի առաջ - 23:35 18-02-2022

Բրեդ Փիթը դատի է տվել Անջելինա Ջոլիին՝ գինեգործարանի իր մասնաբաժինը ռուս միլիարդատեր Յուրի Շեֆլերին վաճառելու համար

Բրեդ Փիթը դատի է տվել նախկին կնոջը՝ Անջելինա Ջոլիին։ Նա մեղադրել է նրան իրենց ընդհանուր գինեգործարանի իր մասնաբաժինը ռուս գործարար Յուրի Շեֆլերի հետ կապված ընկերությանը գաղտնի վաճառելու մեջ: Այս մասին հայտնում են TMZ-ն ու The Wrap-ը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի դատարան ներկայացված հայցը։
Խոսքը Château Miraval գինեգործարանի մասին է, որը նախկին ամուսինները գնել են Ֆրանսիայի հարավ-արևելքում 2008թ․։ Ըստ TMZ-ի՝ դա նրանց արժեցել է 28,4 մլն դոլար։
Ըստ հայցի՝ 2021 թվականի ամռանը Ջոլին հայտարարել էր գինեգործարանի իր մասնաբաժինը «անանուն անձի» վաճառելու իր որոշման մասին։ Սեպտեմբերին Փիթը թույլ տվեց գործարքը շարունակել՝ գնորդին հավանություն տալու պայմանով:
Մեկ ամիս անց դերասանն իմացել է, որ Ջոլին իր մասնաբաժինը վաճառել է Tenute del Mondo-ին, Stoli Group-ի դուստր ձեռնարկությանը, որը վերահսկվում է ռուս միլիարդատեր Յուրի Շեֆլերի կողմից:
Փիթը պնդում է, որ Ջոլին միտումնավոր է իրենից թաքցրել վաճառքի պայմանները, պահանջում է չեղարկել գործարքը և իրեն փոխհատուցում վճարել։ Դրա գումարը, ինչպես նաև գործարքի գումարը չի նշվում:
Փիթի խոսքով, վերջին տարիներին ինքը մեծ գումար և ժամանակ է ներդրել գինեգործարանը հաջողակ դարձնելու համար։ Շեֆլերի ընկերության ներգրավվածությունը «քաոս է մտցրել» բիզնեսի կառավարման մեջ, ասվում է հայցի մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան