Մամուլ 5 տարի առաջ - 09:02 03-09-2021

ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն՝ երկրորդ փորձից. Արթուր Ղազինյանին կրկին կառաջադրեն. Ժողովուրդ

«Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն երկրորդ փորձից: Սեպտեմբերի 6-ին նիստ կգումարի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որի օրակարգում մեկ հարց է՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն: Բանն այն է, որ օգոստոսի 31-ին իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությանը։

Կողմ էին միայն «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները, սակայն ընդդիմադիրների ձայները բավարար չէին ընտրվելու համար։ Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության քննարկումը տևեց մեկուկես ժամ։ Իշխանությունը ընդդիմադիր պատգամավորին շատ հարցեր ուներ՝ դեռ նրա վաղ անցյալի մասին։ Ըստ այդմ, պետք է տեղի ունենա նոր ընտրություն եւ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ եւս առաջադրվելու է Արթուր ղազինյանը: Բանն այն է, որ այս պաշտոնը հատկացված է հենց ընդդիմությանը ու թեկնածուն պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից:

Այս հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավորներն են Տիգրան Աբրահամյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Նազարյանը եւ Գեղամ Մանուկյանը: Սակայն թեկնածությունը կրկին կանգ է առել Ղազինյանի վրա, որն, ի դեպ, բանակում չի ծառայել: Հետաքրքիր է՝ ինչպես իրենց կդրսեւորեն այս անգամ իշխանական խմբակցության պատգամավորները»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում