Արտաքին 5 տարի առաջ - 18:36 02-09-2021

Ստեղծվել են հոդերի բուժմանը օգնող ԳՄՕ-բջիջներ

Սենթ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի գիտնականները փորձարկել են ռևմատոիդ արթրիտի բուժման մեթոդ՝ օգտագործելով գենետիկորեն մոդիֆիկացված ցողունային բջիջները: Մեթոդը նկարագրող հոդվածը հրապարակվել է Science Advances ամսագրում:

«Մենք օգտագործել ենք CRISPR տեխնոլոգիան՝ ցողունային բջիջներում գեները վերածրագրավորելու համար: Այնուհետև մենք ստեղծել ենք այս բջիջներով սերմանված փոքրիկ կռճիկային իմպլանտ և տեղադրել ենք այն մկների հոդի մաշկի տակ»,- ասում է հետազոտության հեղինակ Ֆարշիդ Գիլակը: Վերածրագրավորումից հետո բջիջները, ի պատասխան բորբոքումների, սկսել են արտադրել հակաբորբոքային ցիտոկինի ռեցեպտորի անտագոնիստ՝ նվազեցնելով ցավն ու այտուցը:

«Բժիշկները հաճախ ռևմատոիդ արթրիտով հիվանդներին բուժում են հակաբորբոքային դեղամիջոցների ներարկումով, սակայն այդ դեղամիջոցները մշտական ​​օգտագործման դեպքում կարող են ունենալ զգալի կողմնակի բարդություններ, բացի դրանից, նյութի թերապևտիկ ազդեցությանը հասնելու համար բավական շատ բան է պահանջվում,- բացատրում են հեղինակները մեթոդի առավելությունը:- Մեր մոտեցումը թույլ է տալիս երկար ժամանակ ներարկել դեղամիջոցը միայն ի պատասխան բորբոքումների և ուղիղ ցավոտ հոդի մեջ»:

Մկների վրա կատարված փորձարկումները ցույց են տվել, որ գենետիկորեն մոդիֆիկացված ցողունային բջիջներով ռևմատոիդ արթրիտի բուժումը զգալիորեն ավելի արդյունավետ է, քան դեղերի ավանդական ներարկումներով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով