Մամուլ 5 տարի առաջ - 09:25 02-09-2021

Երկրի տնտեսական աճի, տնտեսության հիանալի վիճակի մասին խոսող Վահան Քերոբյանը թանկացնում է իր հիմնադրած ընկերության առաքման ծառայությունը. Ժողովուրդ

«ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հիմնադրած menu.am ընկերությունը ևս 400 դրամով թանկացնում է առաքման ծառայությունը։ Որպես հիմնավորում՝ նշվում է գերբեռնվածությունը։ Նկատենք՝ տաքսի ծառայությունների թանկացումը ևս կապվում էր գերբեռնվածության հետ։ Այսինքն՝ այս պատճառաբանությամբ կարող է թանկանալ ամեն ինչ։

Ուշագրավ է, որ այսպես է վարվում հենց ՀՀ էկոնոմիկայի նախարարի հիմնադրած ընկերությունը: Ընդ որում՝ նա, մի կողմից, խոսում է երկրի տնտեսական աճի, տնտեսության հիանալի վիճակի մասին, սակայն, մյուս կողմից, թանկացնում է ծառայությունը՝ անհեթեթ պատճառաբանությամբ:

Նկատենք, որ սննդի առաքմամբ զբաղվող այս ընկերության պարագայում առաքման ծառայության արժեքները տատանվում են, և երբեմն ծառայությունը կարող էր արժենալ անգամ 1000 դրամ, իսկ այժմ այն ավելանում է ևս 400 դրամով։ Ստացվում է` քաղաքացիների կյանքը թեթևացնելու փոխարեն՝ անձնական բիզնեսի օրինակով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հարվածում է մարդկանց գրպանին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով