Ներքին 5 տարի առաջ - 16:45 01-09-2021

Հաստիքների կրճատումը դարձել է անցանկալի աշխատողներից ազատվելու միջոց․ ՄԻՊ-ը օրենսդրական խնդիր է արձանագրել

արիներ շարունակ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն ամփոփող տարեկան հաղորդումներում բարձրացվել է հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության օրենսդրական չափանիշների բացակայության հարցը:

ՄԻՊ-ից հայտնում են, որ խնդիրը բարձրաձայնվել է Պաշտպանին հասցեագրված բողոքներով, որոնցով քաղաքացիները տեղեկացրել են, որ հաստիքների կրճատման հիմքով իրենց աշխատանքից ազատելիս գործատուները ոչ արդար մոտեցում են ցուցաբերում:

Ստացված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ բարձրացված մտահոգություններն արդարացված են այն առումով, որ հաստիքի կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշելիս գործատուն առաջնորդվում է սեփական հայեցողությամբ, ինչի հետևանքով լինում են դեպքեր, երբ աշխատանքից ազատվում է առավել երկար աշխատանքային ստաժ, առավել բարձր դասային աստիճան կամ կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ ունեցող աշխատողը՝ տեղը զիջելով այդ չափանիշներին նվազ բավարարող աշխատողին:

Բողոքների համալիր ուսումնասիրությունը բերում է այն համոզմանը, որ հաստիքների կրճատումը շատ հաճախ «անցանկալի» աշխատողներից ազատվելու միջոց է գործատուների համար, ինչն ինքին ոչ իրավաչափ, հետևաբար նաև անթույլատրելի երևույթ է: Այդպիսով, Պաշտպանին հասցեագրված բողոքների ընդհանուր դիտարկումը թույլ է տալիս արձանագրելու միտում, որ գործատուները բարեխղճորեն չեն իրացնում հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունն այս կամ այն աշխատողին տալու իրենց հայեցողությունը: Այս հարցում գործատուներին տրված է հայեցողության լայն շրջանակ:

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է այն դիրքորոշումը, որ գործնականում առաջ եկած խնդիրների լուծումը պետք է տրվի հաստիքների կրճատման հիմքով աշխատողներին աշխատանքից ազատելու դեպքում կրճատվող հաստիքը զբաղեցնող աշխատողների միջև ընտրության որոշակի չափանիշների ամրագրմամբ, որը պետք է իրականացվի նաև աշխատողի գործնական հատկանիշների, մասնագիտական պատրաստվածության և որակավորման չափանիշների հաշվառմամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»