Ներքին 4 տարի առաջ - 11:02 11-05-2022

Դասախոսների կրճատումներ և հաստիքների վերացում չի նախատեսվում. ԵՊՀ

Մայիսի 5-ին տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և պրոռեկտորներ Էլինա Ասրիյանի, Ռաֆայել Բարխուդարյանի և Միքայել Հովհաննիսյանի հանդիպումը ֆակուլտետների փոխդեկանների հետ, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի կարգի նախատեսվող փոփոխությունները, ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքը, ներկայացվել է ԵՊՀ բարեփոխումների մշակման և իրականացման ընթացքը:

«Փոխդեկանները բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրներն ու մտահոգությունները, իսկ պրոռեկտորները ներկայացրել են տարբեր ուղղություններով իրականացվող և իրականացվելիք բարեփոխումների ծրագրերը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիպմանը հաջորդել են ապատեղեկատվություն պարունակող մեդիա հրապարակումներ՝ 2022 թվականի մայիսի 10-ին ԵՊՀ բոլոր աշխատակիցներին տեղեկացում է ուղարկվել, որ ԵՊՀ դասախոսների կրճատումներ և հաստիքների վերացում չի նախատեսվում, և մամուլում տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Հայտնում ենք, որ նման հանդիպումները կազմակերպվում են պարբերաբար և ըստ անհրաժեշտության:

Աշխատակիցներին խնդրել ենք չտրվել մեդիա-մանիպուլյացիաներին, տեղեկատվության իսկությունը ստուգել անմիջապես ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչությունից»,- ասված է ԵՊՀ հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում