Արտաքին 5 տարի առաջ - 12:14 01-09-2021

ԱՄՆ-ն լքել է Աֆղանստանում Բայդենին փրկած թարգմանչին

ԱՄՆ զինվորականները Քաբուլից չեն տարհանել Մուհամեդ անունով թարգմանչին, որը 2008 թ. մասնակցել է ամերիկացի սենատորների խմբի, այդ թվում՝ Ջո Բայդենի փրկությանը: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը:

2008 թ. սենատորներ Ջո Բայդենին, Չակ Հեյգելին և Ջոն Քերիին տեղափոխող ուղղաթիռը ձնաբքի ժամանակ ստիպված վայրէջք էր կատարել աֆղանական հովտում: Ուղղաթիռի անձնակազմն օգնության ազդանշան էր տվել, որից հետո դեպքի վայր էր ժամանել ԱՄՆ 82-րդ օդադեսանտային դիվիզիայի արագ արձագանքման խումբը: Թարգմանիչ Մուհամեդը զինվորականների հետ էր:

Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո Մուհամեդը հայտնվել է շատ վտանգավոր վիճակում: Նա նամակ է գրել Բայդենին՝ փրկություն խնդրելով: Այժմ Մուհամեդը և նրա չորս երեխաները թաքնվում են, բայց նրանք չեն կարող դուրս գալ երկրից:

Ամերիկացի զինվորները Քաբուլի օդանավակայանում պատրաստ էին թույլ տալ Մուհամեդին հեռանալ մենակ՝ առանց ընտանիքի: Բայց թարգմանիչը չի լքել կնոջն ու չորս երեխաներին: Նա ԱՄՆ իշխանություններին օգնությունն է խնդրում իր ամբողջ ընտանիքը երկրից տարհանելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում