Մամուլ 5 տարի առաջ - 20:59 31-08-2021

Թուրք հոդվածագիրն անդրադարձել է քոնիացի հայ վարպետ Հայկի պատմությանը

Թուրքական «Yenimeram» կայքի սյունակագիր Յաշար Բարըշըքը, որը Թուրքիայի Քոնիա քաղաքի Ֆերիթ Փաշա վարչական շրջանի ղեկավարն է, իր սյունակում անդրադարձել է հին Քոնիայի հայ բնակիչներից մեկին՝ «Հացագործ Հայկին»։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Սյունակագիրը գրել է, որ 1910թ․ Քոնիայում ծնված հայ քրիստոնյա Էքմեքչի (հացագործ) Հայկ (Ֆայըք) Բուղդայջըգիլը Քոնիայի լավագույն հացագործ վարպետներից մեկն է եղել, որն իր ձիակառքով ամեն օր հարևան թաղամասերին է հասցրել թխված հացը։ Հացագործ Հայկի փուռը Քոնիայում առաջինն է եղել և այն բացվել է 1927թ․:

Հոդվածում հացագործ Հայկը ներկայացված է որպես իր գործի նվիրյալ և Քոնիայի պատմության մի մասնիկ։ Հեղինակը ուշադրություն է հրավիրել Հայկի կյանքի այն դրվագին, որ նա երբեք իր հաճախորդների պարտագրքում չի գրել մուսուլմանների անունները, քանի որ վստահ է եղել, որ մուսուլմանները, իսլամական ավանդույթից ելնելով, չեն ուտի «հարամը», ուստի նրանց անունները գրելու կարիք չկա։

Ըստ սյունակագրի՝ Հայկն իսլամադավան է դարձել իր մահվանից մի քանի տարի առաջ, չնայած լուրեր են շրջանառվում նաև, որ նա իսլամ ընդունել է ավելի վաղ և չի բարձրաձայնել՝ վախենալով իր հայ կնոջից՝ Երանուհուց։

Ըստ հոդվածի՝ հայ հացագործ վարպետ Հայկը մահացել է 1982 թ․ և հուղարկավորվել Մուսալլայի գերեզմանատան մուսուլմանական հատվածում։

«Նրա կինը՝ այդպես էլ իսլամ չընդունած Երանուհին, կյանքից հեռացել է ամուսնու մահվանից 7 տարի անց՝ 1987թ․, և հուղարկավորվել է Մուսալլայի գերեզմանատան հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող փոքրիկ հայկական գերեզմանատանը»,-գրել է Բարըշըքը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով