Ներքին 5 տարի առաջ - 16:18 31-08-2021

Բաքուն չի կատարում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իր պարտավորությունները

Տարածաշրջանում լարված իրավիճակը Բաքվի ապակառուցողական քաղաքականության հետեւանք է։ Այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը:

Նա նշել է, որ սա իր առաջին արտասահմանյան այցն է որպես ԱԳՆ ղեկավար։ Միրզոյանի խոսքով՝ դա պատահական չէ, քանի որ ՌԴ-ն ՀՀ ռազմաքաղաքական դաշնակիցն ու հիմնական տնտեսական գործընկերն է։ Նա հաստատել է հայկական կողմի՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի շրջանակում հարաբերությունների հետագա զարգացման պատրաստակամությունը:

Ընդգծելով բարձր մակարդակով մշտական շփումները պահպանելու կարևորությունը՝ Միրզոյանը նշել է, որ դա հատկապես կարևոր է արագ փոփոխվող միտումների և իրավիճակի ֆոնին, որը ստեղվծել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ծավալած 44-օրյա պատերազմի ժամանակ:

«Մեր տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը մեր ռազմավարությունն է, և մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ ակտիվ երկխոսության։ Սակայն տարածաշրջանում պահպանվում է լարված իրավիճակը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով։ Ցանկանում եմ հիշեցնել, որ Բաքուն չի կատարում 2020 թ. նոյեմբերի 9-ին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության իր պարտավորությունները։ Ավելին, խախտելով միջազգային իրավունքը՝ Ադրբեջանը բացահայտ սադրիչ քայլեր է ձեռնարկում, որոնք ուղիղ ոտնձգություն են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչի հետ մենք բախվեցինք ս․թ․ մայիսի 12-ին։ Այդ բոլոր գործողություններն ուղեկցվում են շարունակվող հայաֆոբ և ագրեսիվ հայտարարություններով, Ադրբեջանի իշխանության հռետորաբանությամբ։ Բաքուն հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, առաջին հերթին, կապված ռազմագերիների և բռնի պահվող անձանց վերադարձի հետ»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի