Ներքին 5 տարի առաջ - 23:58 29-07-2021

2020թ․ նոյեմբերի 11-ից հետո հայկական զինուժն առնվազն 66 զոհ ունի․ razm.info

2020թ․ նոյեմբերի 11-ից հրադադարի մասին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ուժի մեջ մտնելուց մինչ օրս, հայկական բանակում գրանցվել է առնվազն 66 զինծառայողի/կամավորականի/պահեստազորայինի մահ։ Այս մասին գրում է Razm.info-ն։

Նրանցից 24-ը մարտական կորուստներն են, զոհվել են այնպիսի միջադեպերի ժամանակ, ինչպիսիք են Խծաբերդ-Հին Թաղերի վրա ադրբեջանական հարձակումը, Արցախի օկուպացված տարածքներում շրջափակված հայ զինծառայողների սպանությունները, 2021-ի մայիս-հուլիսին սահմանային բախումները, ինչպես նաև ականի պայթյունները։

Միաժամանակ գրանցվել է 42 ոչ մարտական կորուստ, այդ թվում՝ ինքնասպանություններ, մահեր հիվանդություններից, ավտովթարներից, սպանություններից և զենքի հետ վարվելու կանոնների խախտումներից։

Նոյեմբերի 10-ից սկսած Ադրբեջանը, խախտելով եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորվածությունները, ոչ միայն չի վերադարձրել գերեվարված բոլոր հայ զինծառայողներին և քաղաքացիականներին, այլև շարունակել է նոր գերիներ վերցնել, որոնց թիվը հասնում է 85-ի։ Մեր դիտարկումներով՝ այս պահին վերադարձվել է նոյեմբերի 10-ից հետո գերեվարված առնվազն 30 անձ, որոնցից 15-ը ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։

Նույն ժամանակահատվածում անհետ կորել է 3 զինծառայող։ Նրանցից մեկը՝ ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանը, մայիսի 18-ին ինքնակամ լքել էր Վարդենիսի զորամասը։ Նրան գտնելու մասին տեղեկություն դեռևս չկա։ Իսկ հուլիսի 14-ին Սյունիքի Սև լճի հատվածում կորել էր կապը զինծառայողներ Ա․ Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի հետ։ Մինչ օրս նրանք չեն հայտնաբերվել, ՊՆ-ն չի բացառել նրանց գերեվարումը ադրբեջանցիների կողմից։ Զինծառայողները եղել են առանց զենքի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան