Արտաքին 5 տարի առաջ - 15:42 30-08-2021

Հունաստանում պարտադիր պատվաստման դեմ բողոքողներին ցրել են ջրցաններով

Հունաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ կիրակի՝ օգոստոսի 29-ին, Աթենքի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց՝ ընդդեմ որոշ կատեգորիայի քաղաքացիների պարտադիր պատվաստման:

Հստակեցվում է, որ ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան է կիրառել Աթենքում պարտադիր պատվաստման դեմ հանդես եկող ցուցարարների նկատմամբ: Անկարգությունների ընթացքում ոստիկանները ձերբակալել են 47 մարդու:

«Կիրակի օրը, ժամը 18.00-ին, կոչից հետո... «Հույները չեն ընդունում պարտադրանք և ենթակայություն. չկա պատվաստում» կարգախոսով ցույցին Սինթագմայի հրապարակի մոտ հավաքվել է մոտ 7.5 հազար մարդ: Ժամը 20.15-ին Անհայտ զինվորի հուշարձանի առջև կանգնած մի խումբ մարդիկ հարձակվել են ոստիկանների վրա, շպրտել են «մոլոտովյան կոկտեյլներ», ազդանշանային հրթիռներ, շշեր և այլ առարկաներ՝ փորձելով ճեղքել շղթան և ուղղվել դեպի խորհրդարան տանող աստիճանները... Հարձակումը հետ մղելու համար ոստիկանությունը կիրառել է ջրցան և արցունքաբեր գազ»,- հստակեցրել է ոստիկանությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»