Մամուլ 5 տարի առաջ - 08:56 28-08-2021

Խորհրդարանական մարտերից հետո հերթական հանճարեղ միտքն է ճառագել․ Հրապարակ

«Վերջին օրերի խորհրդարանական մարտերից հետո իշխանական խմբակցության պատգամավորների մոտ հերթական հանճարեղ միտքն է ճառագել՝ արգելել պատգամավորներին նիստերի դահլիճ տանել իրենց հեռախոսները։ Ինչպես հայտնի է, իշխանական հրահանգով, ՊՊԾ հրոսակախումբը դահլիճում իրավիճակը լարվելուց վայրկյաններ անց ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին հեռացնում է օթյակից՝ թույլ չտալով տեսանկարահանել և լուսաբանել դահլիճի դեբոշները, և այդ գործն անում են ընդդիմադիր պատգամավորները՝ իրենց սմարթֆոններով լայվ մտնելով։ Որպեսզի այդ խայտառակ տեսարանները հանրությանը չհասնեն, նորանոր մեթոդներ է մտածում իշխանությունը։

ՔՊ-ն ներքին քննարկում է արել և որոշել, որ կդիմի ԱԺ նախագահությանը՝ այս առումով նոր որոշում ընդունելու առաջարկով, որով կզրկեն հանրությանը իրականությունը տեսնելու վերջին հնարավորությունից։ Սակայն ընդդիմությունը կարծում է, որ դժվար թե նման որոշում ընդունվի, քանի որ դա մեծ աղմուկ կբարձրացնի, առանց այն էլ իշխանությունը չի մարսում լրագրողների տեղաշարժի սահմանափակումները, և Ալեն Սիմոնյանն օրերս խոստացավ լուծել օթյակի հարցն ու լրագրողներին այնտեղից այլևս չհեռացնել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան