Արտաքին 5 տարի առաջ - 16:09 27-08-2021

Մենք կարող էինք դժվարությունների հանդիպել Քելբաջարի և Լաչինի շրջանների ազատագրման հարցում․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող համարվել լիարժեք անկախ պետություն, քանի որ այս երկիրը ի վիճակի չէ ապահովել սեփական անվտանգությունը:

«Այսօր Հայաստանը բացահայտորեն ընդունում է, որ չի կարող ապահովել իր անվտանգությունը, պահպանել իր սահմանները և ի վիճակի չէ ապրել իր հաշվին: Նման իրավիճակում անկախության մասին խոսք լինել չի կարող: Հայաստանին անկախ երկիր անվանելը արդարացված չէ: Քանի որ Հայաստանին բացակայում են անկախ երկրին բնորոշ հատկանիշների ճնշող մեծամասնությունը»,- հինգշաբթի օրը հայտարարել է Ալիևը՝ ելույթ ունենալով Ղարաբաղյան պատերազմի նահատակ ընտանիքներին և հերոսներին բնակարաններ և մեքենաներ տրամադրելու արարողությանը:

Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանի կողմից պատերազմի ավարտը ողջամիտ քայլ էր: «Նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանը ստորագրեց հանձնման ակտը, և պատերազմն ավարտվեց: Մեզ համար բացարձակապես ողջամիտ էր պատերազմի ավարտը: Եթե ​​պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք: Մենք կարող էինք դժվարությունների հանդիպել Քելբաջարի և Լաչինի շրջանների ազատագրման հարցում: Այս տարածաշրջանի բնական կլիման, լեռները կարող էին խնդիր լինել մեզ համար: Ձմեռն էլ մոտենում էր», - նկատել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով