Ներքին 5 տարի առաջ - 16:12 26-08-2021

Սյունիքի երեք բնակավայրեր կունենան պարենի խնդիր, եթե բանակցությունների ընթացքը կարճ ժամանակում չհանգուցալուծվի. Ի. Յոլյան

Գիշերը Սյունիքի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի հետ կապված միջադեպի հետքերով, Օրագիր.news-ը քիչ առաջ հեռախոսազրույց ունեցավ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի հետ։

Փոխքաղաքապետը նշեց, որ այս պահին դեռ մնում են փակ 3 բնակավայրեր՝ Որոտանը, Շուռնուխը և Բարձրադիրը։

Ճանապարհները բարդ ռելիեֆով են կառուցված, ուստի խնդիր կա պարեն հասցնելու երեք գյուղերին։ Ռուս խաղաղապահների օգնությամբ մատակարարվել է հաց Որոտան գյուղին։

Ըստ Յոլյանի՝ եթե բանակցություններն ունենան երկար ընթացք, մեծ խնդիր կառաջանա պարենի մասով։

«Այս պահին դեռ բավարար պարեն կա նշված գյուղերում»,- ասաց փոխքաղաքապետը։

Մեր այն հարցին, թե ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանի ԶՈՒ-ն, տիկին Յոլյանն ասաց, որ զերծ կմնա իրավիճակը վերլուծելուց։ Սակայն նշեց նաև, որ օրակարգում եղել է այլընտրանքային ճանապարհի վերակառուցում, որը կյանքի կկոչվի խաղաղ պայմաններ ունենալու դեպքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով