Արտաքին 5 տարի առաջ - 12:41 26-08-2021

Ճապոնիան դադարեցրել է Moderna-ի օգտագործումը՝ հայտնաբերված խառնուրդի պատճառով

Ճապոնիայի կառավարությունը դադարեցրել է Moderna-ով COVID-19-ի դեմ պատվաստումը՝ հայտնաբերված մի քանի չափաբաժինների խառնուրդի պատճառով: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությանը:

Խառնուրդի մասին տվյալները ստացվել են հինգ պրեֆեկտուրաների ութ պատվաստման կենտրոններից: Խոսքը Այտիի, Գիֆուի, Իբարակիի, Սայտամայի և Տոկիոյի տարածքների մասին է: Ընդ որում, խառնուրդների մասնիկների չափը մի քանի միլիմետր էր:

Takeda Pharmaceutical Co պատվաստանյութ արտադրող ճապոնական ընկերությունը, որը պատասխանատու է երկրում Moderna-ի վաճառքի համար, հայտարարել է, որ դադարեցնելու է մոտ 1,63 միլիոն դեղաչափի օգտագործումը:

Ընկերությունը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այժմ անհրաժեշտ է միայն ուսումնասիրել կողմնակի նյութերի հայտնաբերման տվյալները: Միևնույն ժամանակ, Moderna-ն նախատեսում է միջադեպի վերաբերյալ սեփական հետաքննություն սկսել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում