Ներքին 5 տարի առաջ - 14:55 24-08-2021

Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարը չի ձախողել, բայց չի կարողացել ցանկալի արդյունավետություն ապահովել. Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ի նիստում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անրադարձավ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին՝ ևս մեկ անգամ պնդելով, որ իրենց կառավարությունը ցանկալի արդյունքներ չի գրանցել, սակայն քննադատությունները, թե այդ պայքարը ձախողել են, տեղին ու հիմնավորված չեն, քանի որ աշխարհի մասշտաբով որևէ կառավարություն չի հասել իր համար ցանկալի նշաձողին.

《Ամենայն հարգանքով մեզ քննադատողների հանդեպ, կխնդրեի նրանց ուշադիր նայել՝ ինչ է կատարվում աշխարհում. իրականանում են մեր կանխագուշակումները. թե´ տարբեր միջոցներով ու մեթոդներով, թե´ խիստ պայմանների ապահովումով, և թե՛ ամբողջական լոքդաունների քաղաքականությամբ վերջում բոլորը մոտավորապես ունենալու են նույն արդյունքներն ու հետևանքները: Ես ուրախ եմ արձանագրել, որ մայիսին մեր կառավարությունը քաղաքական կամք դրսևորեց և համարձակ որոշում կայացրեց, որ 0,01 տոկոս հնարավորություն լինելու դեպքում չի գնալու ամբողջական, լիարժեք լոքդաունների»:

Այնուհետև վարչապետը ուշադրություն հրավիրեց կորոնավիրուսի կանխարգելման դեմ պատվաստումների գործընթացի վրա` նշելով, որ դրա վրա վատ ազդեցություն են թողել ետպատերազմյան քաղաքական և հանրային տրամադրությունները, զարգացումները, և խնդրեց քաղաքական բոլոր ուժերին համախմբված լինել այս հարցում. «Կորոնավիրուսի դեմ պայքարն այն հարցն է, որն իշխանության, ընդդիմության պայքար չպետք է լինի, քանի որ բոլորիս հանրային առողջությանն է վերաբերում»:

<iframe width="412" height="232" src="https://www.youtube.com/embed/BVy2ab5_72Y" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով