Ներքին 5 տարի առաջ - 23:14 23-08-2021

Արարատի ոստիկանները մի ամբողջ զինանոց են հայտնաբերել

Օգոստոսի 20-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ Փոքր Վեդիում կրակել է ապօրինի պահվող հրազենից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը ներկայացավ բաժին` բերելով ինքնաձիգ ու դատարկ պահունակ: Ըստ նրա, փորձարկելու նպատակով Արցախյան վերջին պատերազմի օրերին բերած ինքնաձիգից մի քանի անգամ օդ էր կրակել Փոքր Վեդի գյուղի հարակից դաշտում:

Օգոստոսի 22-ին երիտասարդի բնակության վայրում` Լուսառատ գյուղում, կատարվեց խուզարկություն: Տանն ու օժանդակ կառույցներում Արարատի ոստիկանները հայտնաբերեցին մի ողջ զինանոց, մասնավորապես` տարատեսակ չորս հրացան, երկու նռնակ ու երկու պայթուցիչ, սվին-դանակ ու երկու զրահաբաճկոն, արկղերով փամփուշտներ, դատարկ ու լիցքավորված փամփշտակալներ, ընդհանուր՝ շուրջ հինգուկես հազար փամփուշտ:
Ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ երիտասարդի հայրը հայտնել է, որ դրանք ինքն էր բերել վերջին պատերազմի ժամանակ:

62-ամյա հայրը ձերբակալվել է: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հարուցված քրեական գործի նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան