Ներքին 5 տարի առաջ - 20:47 21-08-2021

Ֆիզգորոդոկում շինաշխատանքները մինչև երկուշաբթի դադարեցվեցին

Արդեն հայտնել ենք, որ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում՝ «Ֆիզգորոդոկ»-ում, ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, մինչդեռ բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։ Երեկ և այսօր բնակիչների ու ոստիկանների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել։ Այսօր ավելի վաղ բերման էր ենթարկվել 4 քաղաքացի:

«Այս պահին մենք աշխատում ենք, որպեսզի կանգնեցվեն այս աշխատանքները մի քանի օրով, մինչև ԱԺ պատգամավորները, կառավարության անդամները և քաղաքապետարանի ներկայացուցիչները կարողանան այդ հարցը քննարկել, ուսումնասիրեն բոլոր հիմքերը և տեսնեն` իրո՞ք այդ որոշումն օրինական է և համայնքի շահին է ծառայում»,- 24News.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը:

Պատգամավորը նշել է, թե այս պահին ձեռք է բերվել համաձայնություն, որ մինչև երկուշաբթի շինարարական աշխատանքներ չեն կատարվի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան