Ներքին 3 տարի առաջ - 18:40 26-12-2022

ԲԴԽ-ի որոշմամբ դադարեցվեցին իմ՝ որպես դատավորի լիազորությունները․ Փիլոսյան

Դատավոր Աննա Փիլոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվեցին իմ՝ որպես դատավորի լիազորությունները:

Հեռանալով դատական իշխանությունից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ երրորդ նախագահին՝ իր հրամանագրով ինձ դատավոր նշանակելու համար, ՀՀ արդարադատության խորհրդի՝ 2013 թվականի կազմին՝ վստահության, Հայրենիքիս ու արդարադատությանը ծառայելու բացառիկ հնարավորություն ինձ ընձեռելու համար:

Շնորհակալ եմ ինձ որպես օգնական՝ 2008 թվականին դատական իշխանություն ընդունած դատավոր Արթուր Սմբատյանին՝ խղճի մաքրություն ու արդարամտություն սովորեցնելու ու փոխանցելու համար:
Շնորհակալ եմ փաստաբանական համայնքին՝ տևական ու արդյունավետ համատեղ աշխատանքի համար։

Շնորհակալ եմ աշխատակազմիս՝ անմնացորդ նվիրումով ծանր բեռս թեթևացնելու համար:
Պաշտոնավարող ու ինձ փոխարինող դատավորներին մաղթում եմ մնալ ամուր, արժանապատիվ ու բարձր կոչմանը հավատարիմ:

Շնորհակալ եմ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին, անդամներ Հայկ Գրիգորյանին, Վիգեն Քոչարյանին, Երանուհի Թումանյանցին, Նաիրա Հովսեփյանին, Մեսրոպ Մակյանին՝ թեկուզ ծայրահեղ անարդար ձևով, ինձ ընտանիքիս ու երեխաներիս վերադարձնելու համար:

Շնորհակալ եմ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անի Մխիթարյանին ու Դավիթ Խաչատուրյանին՝ իրենց քվեարկության համար:
Կարծում եմ՝ իրավունք վաստակել եմ հայտարարելու, որ հեռանում եմ այնպես, ինչպես եկել եմ՝ խիղճս մաքուր ու ճակատս պարզ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում