Արտաքին 5 տարի առաջ - 15:12 20-08-2021

Չինաստանում ընտանիքներին թույլատրվել է երեք երեխա ունենալ

Չինաստանի խորհրդարանը փոփոխություններ է ընդունել «Բնակչության և պտղաբերության պլանավորման մասին» օրենքում, համաձայն որի՝ ընտանիքներն այժմ կարող են ունենալ երեք երեխա: Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը:

Ըստ թերթի՝ օրենքի նոր խմբագրությամբ մասնավորապես ասվում է, որ պետությունը բնակչության շրջանում կնպաստի ավելի վաղ ամուսնություններին և երեխաների ծնունդին: Իշխանությունները պարտավորվել են հարկեր, ֆինանսական և բնակարանային նպաստներ մտցնել երեխաներ ունեցող երիտասարդ ընտանիքների համար և նվազեցնել նրանց ծախսերը նոր սերնդի ծննդյան և կրթության համար:

Բացի այդ, պետությունը կխրախուսի փոքր երեխաներ ունեցող աշխատողների համար լրացուցիչ արձակուրդ տրամադրելը:

Այս տարվա մայիսին Չինաստանի կոմկուսի քաղբյուրոն որոշում է կայացրել թույլ տալ քաղաքացիներին երեք երեխա ունենալ: Հուլիսին չեղարկվել են երրորդ երեխայի ծննդյան տուգանքները: Բացի այդ, իշխանությունները քննարկում են երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան հատկացնելու և մինչև 3 տարեկան երեխաների խնամքի համար հարկերի նվազեցման հարցը:

Ծնելիության մակարդակի սահմանափակման քաղաքականությունը Չինաստանում վարվում էր 1970-ականների կեսերից: Հազվագյուտ բացառություններով՝ ընտանիքներին թույլատրվում էր միայն մեկ երեխա: 2000 -ականներին, բնակչության արագ ծերացման պատճառով, իշխանությունները թույլ են տվել ունենալ երկու երեխա այն ամուսիններին, որոնք իրենց ծնողների միակ երեխաներն էին: 2016 թվականի հունվարի 1 -ից չինական բոլոր ընտանիքներին թույլատրվում է ունենալ երկու երեխա:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան