Ներքին 3 տարի առաջ - 09:28 06-07-2023

Արցախում շաքարավազ ու ձեթ կտրամադրվի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին

Հուլիսի 6-ից օգնության կարգով կկազմակերպվի շաքարավազի ու ձեթի տրամադրում անչափահաս (հուլիսի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած) երեխա ունեցող ընտանիքներին։ Այս մասին տեղեկացանք ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։

«Անչափահաս 1 երեխայի հաշվով կտրամադրվի 0,5 կգ շաքարավազ և 0,5 լ ձեթ։

Նշված օգնությունը ստանալու համար խնդրում ենք անչափահաս երեխաների ծնողներից մեկին կամ միակ ծնողին կամ խնամակալին հուլիսի 6-ից ներկայանալ Ստեփանակերտ քաղաքի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ դպրոցներ՝ իրենց և իրենց երեխաների անձը հաստատող փաստաթղթերի և հանրային ծառայությունների համարանիշների բնօրինակներով, ինչպես նաև ձեթի համար համապատասխան տարայով:

ԱՀ շրջկենտրոններում վերոնշյալ օգնությունը կտրամադրվի ս.թ. հուլիսի 7-ից՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ստորաբաժանումների կողմից։
ԱՀ շրջանների մյուս համայնքներում օգնությունը կկազմակերպվի համայնքների ղեկավարների միջոցով՝ հաջորդող օրերի ընթացքում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան