Արտաքին 5 տարի առաջ - 11:27 20-08-2021

Գրենլանդիայի լեռներում առաջին անգամ անձրև է տեղացել, այլ ոչ թե ձյուն

Պատմության մեջ առաջին անգամ՝ շաբաթ օրը, Գրենլանդիայի գագաթին՝ ծովի մակարդակից մոտ 2.5 կմ բարձրության վրա, տեղումներն անձրևի տեսքով են եղել, այլ ոչ թե ձյան, հաղորդում է CNN-ը։

Նշվում է, որ վերջին հանգստյան օրերին կղզում ջերմաստիճանը զրոյից բարձրացել է վերջին տասը տարվա ընթացքում երրորդ անգամ: Տաք օդն առաջացրել է հորդառատ անձրև, ինչի հետևանքով սառցե ծածկույթի վրա թափվել է 7 միլիարդ տոննա ջուր: Արդյունքում անձրևը զգալիորեն հալեցրել է գագաթի և սառցածածկի հարավարևելյան ափի սառույցը:

«Այն, ինչ տեղի է ունենում, զուտ տաք տասնամյակ չէ... փոփոխվող կլիմայի պայմաններում։ Դա աննախադեպ է»,- ասել է Կոլորադոյի համալսարանին կից Ձյան և սառույցի տվյալների մշակման ազգային կենտրոնի գիտաշխատող Թեդ Սկամբոսը՝ ընդգծելով, որ այդ ամենը վկայում է Գրենլանդիայի արագ տաքացման մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան