Արտաքին 7 ամիս առաջ - 19:29 08-03-2026

Իրանի նավթային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Թեհրանում «սև անձրև» է տեղացել

Նավթային օբյեկտներին հասցված գիշերային հարվածներից հետո կիրակի առավոտյան Իրանի մայրաքաղաք Թեհրանի վրա թանձր սև ծուխ է բարձրացել, որը պատել է քաղաքի զգալի մասը, հայտնում է Akhbar Rooz կայքը:

Արդյունքում քաղաքի բնակիչներն անսովոր երևույթի ականատես են դարձել. անձրևի ժամանակ մեքենաների, հագուստի և բաց մակերեսների վրա մուգ կաթիլներ են նստել, ինչը տեղացի մեկնաբանները բնորոշում են որպես «նավթային անձրև»:

Արտակարգ ծառայությունները նախազգուշացրել են առողջության համար հնարավոր սպառնալիքի մասին և նման տեղումներից հետո բնակչությանը հորդորել են մնալ տանը:

Քաղաքացիներին խորհուրդ են տալիս չօգտագործել օդորակիչներ և օդափոխության համակարգեր, որպեսզի աղտոտված մասնիկները չթափանցեն շինություններից ներս, ինչպես նաև մինչև օգտագործելը սննդամթերքն ու մակերեսները մանրակրկիտ մաքրել սև նստվածքից:

Շրջակա միջավայրի փորձագետները նշում են, որ նավթային օբյեկտներում պայթյունների ուժգնությունը հանգեցրել է մայրաքաղաքի օդի աննախադեպ աղտոտման:

Ըստ նրանց, անձրևային տեղումները թթվային և նավթային մասնիկների վտանգավոր խառնուրդ են, որոնք շնչառական ուղիների հետ շփման դեպքում կարող են առաջացնել շնչառական և մաշկային հիվանդություններ: Բնակիչներին հորդորում են սահմանափակել փողոցում գտնվելը մինչև իրավիճակի կարգավորումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը զգուշացրել է «թունավոր անձրևի» վտանգի մասին՝ նավթի պահեստարանների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների պատճառով։

Նման օբյեկտներում պայթյունները մթնոլորտ են արտանետում թունավոր միացություններ, որոնք կարող են անձրևը թթվային դարձնել, հայտարարել է Իրանի Կարմիր մահիկը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան