Արտաքին 5 տարի առաջ - 20:12 18-08-2021

Կրեմլը պատրաստվում է Բելառուսի «անեքսիային»․ Daily Express

Ռուսաստանի իշխանությունները Բելառուսին նախապատրաստում են զավթելու համար, ասվում է Daily Express-ում հրապարակված հոդվածում: Այս կարծիքն է հայտնել Ատլանտյան խորհրդի Եվրասիական կենտրոնի ավագ գիտաշխատող Բրայան Ուիթմորը: Նա նշել է, որ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, թե նման «անեքսիա» չի պատրաստվում, «աչքին փոշի փչել է»:

«Կրեմլը գաղտնի, կայուն և մեթոդական կերպով հասնում է իր ռազմավարական նպատակներին Բելառուսում», - ասել է Ուիթմորը:

Ընդհանուր առմամբ, հրապարակման մեջ ասվում է, որ Ռուսաստանը փորձում է տնտեսական ու քաղաքական մեխանիզմներ օգտագործել՝ երկու երկրների «միաձուլումը» կազմակերպելու համար: Ուիթմորի խոսքով՝ Բելառուսի տնտեսությունը մեծապես կախված է ռուսական նավթի ներմուծումից և օրգանական պարարտանյութերի արտահանումից: Ռուսաստանի միջոցով ապրանքներ արտահանելու Լուկաշենկոյի համաձայնությունը զիջում և ազդանշան է այն բանի, որ Ռուսաստանն աստիճանաբար իր վերահսկողության տակ է վերցնում հարևան երկրի տնտեսությունը:

Հոդվածում նաև բերվում է ռազմական վերլուծաբան և ռազմա-ծովային խնդիրների վերլուծության կենտրոնի աշխատակից Մայքլ Կոֆմանի տեսակետը, որը կարծում է, որ Ռուսաստանը մտադիր է ամրապնդվել Բելառուսում նաև ռազմական ոլորտում՝ պարբերական զինավարժությունների միջոցով: Այս տարի «որակական բեկում» է գրանցվել Բելառուսում ռուսական ռազմական ուժերի ներկայության առումով, հավելում է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով