Մամուլ 5 տարի առաջ - 09:08 17-08-2021

Ինչպես է Գագիկ Ծառուկյանին հաջողվել որդուն ազատել հայկական բանակում ծառայությունից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հաջողվել է որդուն ազատել հայկական բանակում ծառայությունից: Թե ինչպես, փորձեցինք մանրամասներ իմանալ. պարզվում է՝ վերջերս լրացել է նրա որդու` Նվեր Ծառուկյանի՝ բանակից ազատվելու տարկետման ժամկետը:

Ծառուկյաններին հաջողվել է հասնել նրան, որ ռուսական կողմի համաձայնությամբ Նվեր Ծառուկյանը պետք է ծառայի ռուսական զորամասում, որպեսզի հեշտ տուն գնա եւ ազատ ռեժիմ ունենա: Պայմանավորվածությունը, սակայն, ինչ որ փուլում խաթարվում է, քանի որ ՀՀ ՊՆ զինկոմիսարիատում աշխատակիցներից մեկը պնդում է, որ Նվեր Ծառուկյանը բոլորի պես պետք է վիճակահանության մասնակցի եւ արկղից քաշի այն զորամասի համարը, որտեղ պետք է ծառայի:

Ու այսպես, երբ Ծառուկյանները հասկանում են, որ այդպես հնարավոր է ՀՀ ՊՆ որեւէ այլ զորամասում հայտնվի Նվեր Ծառուկյանը, գործի են դնում պահած տարբերակը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ վիճակահանության մասակցելուց հրաժարվում է Ծառուկյանը եւ ՊՆ անձնակազմին ցույց է տալիս բժշկական փաստաթուղթ, ըստ որի՝ չի կարող ծառայել, պիտանի չէ ծառայության: Անմիջապես Նվեր Ծառուկյանին տանում են հիվանդանոց՝ գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» ԲԿ՝ զննության:

Այստեղ ոչ անհայտ մեթոդներով կամ առանց դրա հաջողվում է Ծառուկյաններին այնպիսի բժշկական ախտանիշով փաստաթուղթ ձեռք բերել, որ Նվեր Ծառուկյանին միանգամից ազատում են հայոց բանակում ծառայելուց 3 տարի ժամկետով: Թե ինչ է գրված փաստաթղթում, չենք մանրամասնոմ՝ հարգելով մարդու անձնական, առողջական տվյալների գաղտնիությունը: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ փորձում է այս հարցի մասով խոսել ԲՀԿ-ականների հետ, Ծառուկյանից մեկնաբանություն ստանալ, բայց նա ո՛չ խոսնակ ունի, ո՛չ էլ ԲՀԿ-ում մարդ կա, որը շփվում է լրագրողների հետ: Շաբաթներ շարունակ մեր փորձերը ապարդյուն անցան:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով