Մամուլ 5 տարի առաջ - 19:16 16-08-2021

Թուրքիայի հայկական Վաքըֆլը գյուղում նշվել է Աստվածածնի Վերափոխման տոնը

Հայ առաքելական եկեղեցին օգոստոսի 15-ին տոնեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որ հանրության շրջանում առավել հայտնի է «Խաղաղօրհնեք» անվամբ։ Տոնը նշվել է նաև Թուրքիայի վերջին հայկական գյուղում՝ Վաքըֆլըում: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Բազմաթիվ հավատացյալներ տոնին մասնակցելու նպատակով հավաքվել էին Հաթայի Սամանդաղ շրջանի Վաքըֆլը գյուղի եկեղեցում։ Պատարագից հետո եկեղեցու բակում հսկա կաթսաների մեջ հարիսա է եփվել հյուրերի համար։

Արարողությանը ներկա են գտնվել Սամանդաղի շրջանի ղեկավար Ռեֆիք Էրյըլմազը, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Թուլայ Հաթիմօղլուլլարըն և մի շարք այլ քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ։

Լրագրողների հետ զրույցում ԺԴԿ պատգամավոր Թուլայ Հաթիմօղուլլարըն շնորհավորել է հայերի ու բոլոր քրիստոնյաների տոնը և մարդկությանը կոչ արել՝ ավելի խաղաղ ու համերաշխ ապրել։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով