Արտաքին 5 տարի առաջ - 11:28 16-08-2021

Ջոնսոնը համաշխարհային հանրությանը կոչ է արել չճանաչել Աֆղանստանում «Թալիբանի» կառավարությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել Աֆղանստանում գործող «Թալիբան» շարժման կառավարությունը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է երկրում իշխանափոխության վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում մշակել: Այս մասին նա ասել է բրիտանական լրատվամիջոցների հետ հարցազրույցում, հաղորդում է Sky News-ը:

«Մենք ցանկանում ենք միասնական դիրքորոշում բոլոր համախոհ երկրների միջև՝ ամեն ինչ անելու, որպեսզի Աֆղանստանն ահաբեկչության օջախ չդառնա»,- ասել է նա:

Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները, ՆԱՏՕ-ի երկրները և ամբողջ համաշխարհային հանրությունը պետք է հնարավորինս շուտ համաձայնության գան, որպեսզի այն ամենը, ինչ ձեռք է բերվել Աֆղանստանում վերջին 20 տարիների ընթացքում, «իզուր չանցնի»: Ջոնսոնը հավելել է, որ Միացյալ Թագավորությունն աշխատելու է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ, որպեսզի ապահովի, որ ոչ ոք երկկողմանի չճանաչի «Թալիբանին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով