Արտաքին 4 տարի առաջ - 20:32 20-04-2022

Ջոնսոնը ՌԴ-ին կոչ է արել մարդկայնորեն և կարեկցությամբ վերաբերվել բրիտանացի գերիներին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոսել է գերեվարված 28-ամյա բրիտանացի Էյդեն Էսլինի մասին, որն ուկրաինացի զինվորականների հետ միասին պաշտպանել է քաղաքը։ Էսլինն Ուկրաինայի քաղաքացիություն ունի, մինչ պատերազմը նա իր ընկերուհու հետ ապրել է Մարիուպոլում։

Խորհրդարանում Ջոնսոնի ելույթի ժամանակ նրան հարցրել են, թե արդյոք վերջերս ռուսական հեռուստատեսությամբ ցուցադրված Էսլինի կադրերը Ժնևի կոնվենցիայի խախտում են։ Կոնվենցիան արգելում է բանտարկյալների նկատմամբ նվաստացնող և վիրավորական վերաբերմունքը։

Մեծ Բրիտանիայի վարչապետն ուղիղ պատասխան չի տվել Ժնևի կոնվենցիայի խախտման մասին հարցին, սակայն ռուսական պետությանը կոչ է արել Էսլինին վերաբերվել «մարդկայնորեն և կարեկցաբար»։

Նա հավելել է, որ թեև Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները «ակտիվորեն տարհամոզում են» մարդկանց Ուկրաինա պատերազմի գնալուց, Էսլինը մինչ պատերազմը ծառայել է զինված ուժերում, և նրա կարգավիճակը «խիստ տարբերվում է վարձկանի կարգավիճակից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով