Արտաքին 5 տարի առաջ - 19:29 15-08-2021

Իրանում հնգօրյա լոքդաուն է հայտարարվել

Իրանի իշխանությունները կորոնավիրուսային իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված հնգօրյա լոքդաուն են հայտարարել երկրում և արգելել տեղաշարժը երկրի շրջանների միջև: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ տեղաշարժի արգելքը ուժի մեջ է մտնելու օգոստոսի 15-ից և տևելու է մինչև օգոստոսի 21-ի առավոտյան։ Կորոնավիրուսի տարածման դեմ շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալիրեզա Ռաիսին հայտնել է, որ բոլոր հիմնարկները, գրասենյակներն ու բանկերը դադարեցնելու են աշխատանքները:

Օգոստոսի 14-ի դրությամբ՝ Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 մլն 389 հազար 85 դեպք, մահացել է 97 հազար 208 մարդ: Պատվաստվել է 18 մլն 581 հազար 226 մարդ, որոնցից 3 մլն 813 հազար 628-ը՝ երկու դեղաչափով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում