Արտաքին 5 տարի առաջ - 15:33 14-08-2021

Լիբիայում հետախուզում է հայտարարվել Մուամար Քադաֆիի որդու նկատմամբ՝ «Վագներ»-ի հետ հնարավոր կապի պատճառով

Լիբիայի զինվորական դատախազությունը նախկին բռնապետ Մուամար Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ Իսլամի կալանավորման օրդեր է տվել: Նրան կասկածում են «Վագներ» մասնավոր զինվորական ընկերությունից մի խումբ ռուս վարձկանների հետ կապեր ունենալու մեջ, որոնց, իր հերթին, կասկածում են ռազմական հանցագործությունների մեջ: Քադաֆիի 49-ամյա որդին վերջերս հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու իր ցանկության մասին, նա կարող է դառնալ երկրի նախագահի ընտրություններում թեկնածուներից մեկը:

Քադաֆիի կալանավորման օրդերի հրապարակման մասին հայտնի է դարձել այս շաբաթ՝ սոցիալական ցանցերում փաստաթղթի հայտնվելուց հետո, փոխանցում են The North Africa Post և The Libya Observer պարբերականները: Օրդերը տրվել է օգոստոսի 5-ին՝ 2019 թվականին Խալիֆա Հաֆթարի զորքերի ենթադրյալ ռազմական հանցագործությունների գործով: Իրենց կողմից, ըստ բազմաթիվ վկայությունների, Լիբիայի քաղաքացիական պատերազմին մասնակցել են «Վագներ»-ի մասնավոր զինվորական ընկերության ռուս վարձկանները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»