Ներքին 5 տարի առաջ - 17:48 05-07-2021

Առաքել Մովսիսյանի` Շմայսի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

2021 թվականի հուլիսի 1-ին Սնանկության դատարանի դատավոր Բագրատ Մկրտչյանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը։

Ըստ կայքի` բանկերից մեկը դիմել է սնանկության դատարան և հարկադիր սնանկացման է տանում ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին: Հարցն այն է, որ նախկին պատգամավորը ավելի քան 5 միլիոն դրամ է պարտք բանկին, որը չի կարողացել վճարել, ինչի համար էլ բանկը դիմել է դատարան։

Դատարանը ծանուցումներ է ուղարկել Մովսիսյանին` տրամադրելով 15–օրյա ժամկետ իր սնանկությունը գրավոր վիճարկելու համար, սակայն ծրարները վերադարձվել են դատարան` առանց հասցեատիրոջը հանձնվելու, նշումով` «Չպահանջված»:

Արդյունքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ֆիզիկական անձ պարտապանը, փաստացի իր գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատեր պարտապանը կամ իրավաբանական անձ պարտապանի ղեկավարը բացակայում են, և նրանց գտնվելու վայրը բացահայտել հնարավոր չէ, ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ:

Հետևաբար նկատի ունենալով, որ ֆիզիկական անձ պարտապանը բացակայում է իր բնակության վայրից և վերջինիս բնակության վայրը չի բացահայտվել` դատարանը գտնում է, որ Առաքել Աբրահամի Մովսիսյանի նկատմամբ պետք է հայտարարել հետախուզում:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը 2004-2007թթ`. Ազգային ժողովի պատգամավոր է եղել (թիվ 27 ընտրատարածք). խմբակցություններում և պատգամավորական խմբում չի ընդգրկվել:

2007-12թթ. արդեն ՀՀԿ-ի ցուցակով է պատգամավոր դարձել։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան