Արտաքին 5 տարի առաջ - 15:38 10-08-2021

Ամերիկուհին դատի է տվել Անգլիայի արքայազնին՝ մեղադրելով մանկապղծության մեջ

ԱՄՆ բնակչուհի Վիրջինիա Ջուֆրեն (հայրական ազգանունը՝ Ռոբերթս) հայց է ներկայացրել տեղական դատարան, որով պնդում է, որ 20 տարի առաջ իրեն իբր մի քանի անգամ բռնաբարել է Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ի կրտսեր որդին՝ արքայազն Էնդրյուն: Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով Ջուֆրեի փաստաբանին:

Հայտարարության մեջ խոսվում է բռնաբարության երեք դրվագի մասին: Առաջին անգամ Վիրջինիան ստիպված է եղել սեռական հարաբերություն ունենալ արքայազնի հետ բարձրաշխարհիկ Հիսլեն Մաքսվելի լոնդոնյան առանձնատանը, երկրորդը տեղի է ունեցել ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի առանձնատանը, որը հետագայում դատապարտվել է մանկապղծության համար, իսկ երրորդը՝ իր մասնավոր կղզում: Հայցվորն ընդգծել է, որ ենթադրյալ հանցագործության կատարման պահին ինքը եղել է 17 տարեկան:

Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Էնդրյուն կարող է ներգրավված լինել սեքս սկանդալի մեջ, նա հայտարարել է, որ այլևս չի ներկայացնելու թագավորական ընտանիքը հասարակական և հանրային միջոցառումների ժամանակ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան