Ներքին 5 տարի առաջ - 16:02 07-08-2021

Հակամարտությունը չի կարող լուծվել պատերազմի միջոցով. Ճապոնիայի դեսպան

Ճապոնիայի կառավարությունը դեմ է պատերազմներին, ռազմական ուժի միջոցով միջազգային վեճերի կարգավորմանը: Այդ մասին հայտարարեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած պատերազմի մասին Ճապոնիան իր խորին անհանգստությունն ու ցավակցությունն է հայտնել Հայաստանին: Այս պատերազմն ու հակամարտությունը ունեն խոր արմատներ: Սակայն այդպիսի հակամարտությունը չի կարող լուծվել պատերազմի միջոցով, պետք է փնտրել խաղաղ ուղիներ: Ճապոնիայի անունից կարող եմ ասել, որ պատերազմն անընդունելի է»,- նշեց դեսպանը:

Ի դեպ, սպառնալիքի և ռազմական ուժի միջոցով միջազգային վեճերի կարգավորման անթույլատրելիության սկզբունքն ամրագրված է նաև Ճապոնիայի Սահմանադրության մեջ։ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մասին խոսելիս դեսպանը անդրադարձավ Նագասակիի և Հիրոշիմայի ողբերգական դրվագներին, շեշտեց՝ Ճապոնիան լավ գիտի պատերազմի թողած ազդեցությունն ու հետևանքները:

Մայիսի 12-ից մինչև օրս Ադրբեջանի զորքերի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման և սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմից իրավիճակի էսկալացիայի տանող սադրանքների վերաբերյալ դեսպանն իր անձնական դիրքորոշումը հայտնեց. «Այս պահին կառավարության անունից մեկնաբանություն անել չեմ կարող, բայց որպես անձնական դիրքորոշում՝ դա ինձ համար անընդունելի է»:

Անընդունելի համարելով Ադրբեջանի կողմից 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելը՝ հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց վերադարձնելը, շինծու դատավարությունները, Ճապոնիայի դեսպանը նշեց՝ պետք է հետևել միջազգային կանոնադրությանը և մարդու միջազգային իրավունքներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի