Սպորտ 5 տարի առաջ - 09:40 07-08-2021

Այլևս երբեք ոչինչ նույնը չի լինի. Պիկեի նամակը Մեսսիին

Բարսելոնայի պաշտպան Ժերար Պիկեն Պիկեն անդրադարձել է Մեսսիի՝ Բարսելոնայից հեռանալու թեմային՝ նամակով դիմելով արգենտինացուն։

«Այլևս երբեք ոչինչ նույնը չի լինի. ո՛չ «Կամպ Նոուն», ո՛չ Բարսելոնա քաղաքը, ո՛չ մենք։ Ակումբում անցկացրած 20 տարիներից հետո դու կդադարես կրել Բարսայի մարզաշապիկը։ Իրականությունը, երբեմն, շատ դաժան է։

Մենք ծանոթացանք 2000 թվականին, երբ 13 տարեկան էինք ու մեր ողջ կարիերան առջևում էր։ Ինչպիսի կարիերա։ Բարսելոնա վերադառնալուց հետո իմ առաջին մրցաշրջանում մենք թրեբլ հաղթեցինք, ու դու դարձար բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը՝ Ռոսարիոյից դիպչելով Հռոմի երկնքին։ Այդտեղից էլ հենց լեգենդը սկսվեց, մնացածը պատմություն է։ Եվ որքան լավ ժամանակ մենք անցկացրինք։

Հիմա դու հեռանում ես, բայց ես գիտեմ, որ մի օր կվերադառնաս։ Կիսատ գործեր կան ավարտին հասցնելու։ Լավ ժամանակ անցկացրու, հաճույք ստացիր, ուր էլ որ գնաս և շարունակիր հաղթել, քանի որ դու գիտես՝ ինչպես դա անել։ Այստեղ մենք քեզ կկարոտենք։ Ես քեզ սիրում եմ, Լեո»,- գրել է պաշտպանն իր ինստագրամյան էջում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում