Սպորտ 3 տարի առաջ - 12:27 06-11-2022

Շակիրայի նախկին ամուսինը, «Բարսելոնայի» ապագա նախագահը․․․ Պիկեի հուզիչ հրաժեշտը

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն օրերս հայտնել էր կարիերան ավարտելու մասին։ Իսպանացին վերջին հանդիպումն անցկացրեց կատալոնական թիմի կազմում՝ «Ալմերիայի» դեմ խաղում կրելով իր հարազատ թիմի ավագի թևկապը։

Պիկեն ֆուտբոլի ամենաէքսցենտրիկ կերպարներից մեկն է՝ նա միշտ ուշադրության կենտրոնում է, սիրում է սուր մտքեր արտահայտել և առանձնակի վերաբերմունք ունի Մադրիդի «Ռեալի» հանդեպ․․․

Հանդիպման վերջնամասում Պիկեն փոխարինվեց․ սպասված հրաժեշտն առանց արցունքների չէր կարող լինել․



Հանդիպումից անմիջապես հետո Պիկեի թիմակիցները նրան ճանապարհեցին իսկական լեգենդի նման։ 35-ամյա ֆուտբոլիստը կապտանռնագույն գույները պաշտպանում էր վերջին 14 տարիներին․․․



Առանձնակի հուզիչ էր Պիկեի հրաժեշտի խոսքը «Սփոթիֆայ Կամպ Նոուում» հավաքված երկրպագուներին․

«Պարզապես շնորհակալություն բոլորին։ Երբ մեծանում ես, հասկանում ես, որ երբեմն, սիրել նշանակում է թողնել։ Մեր սիրո մեծ շատ բան է կատարվել։ Այժմ պետք է միմյանց շնչելու հնարավորություն տալ։ Համոզված եմ, որ վերադառնալու եմ «Բարսելոնա»։ Ես այստեղ ծնվել եմ, այստեղ էլ կմահանամ․ առա՛ջ «Բարսա»»։

Տարիներ շարունակ Ժերարը հայտնել է, որ մի օր ցանկանում է դառնալ «Բարսելոնայի» նախագահը։ Երկրպագուները բազմիցս տեղադրում են նրա լուսանկարը՝ նկարագրելով «նախագահ»․․․

Պիկեն «Բարսելոնայի» հետ հասել է ֆանտաստիկ նվաճումների․ նա Իսպանիայի 8-ակի չեմպիոն է և 7-ակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող, բազմիցս ընդգրկվել է տարվա խորհրդանշական հավաքականում, իր նախկին թիմակից Կառլես Պույոլի հետ կազմել է ֆուտբոլի պատմության ամենաամուր պաշտպանական զույգերից մեկը․․․ բացի այդ, նա նաև փայլուն մրցելույթներ է ունեցել Իսպանիայի հավաքականում՝ դառնալով Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։ Ֆուտբոլը Պիկեին հաստատ չի մոռանա․․․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»