Արտաքին 5 տարի առաջ - 13:16 06-08-2021

ՌԴ Պետդուման Մեծ Բրիտանիային կոչ է արել դուրս բերել իր զորքերը Կիպրոսից

Ռուսաստանն օգնում է ապահովել անվտանգությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքում, իսկ այն երկրները, որոնք դա անվանում են օկուպացիա, նախ հարկ է, որ վերադարձնեն իրենց կողմից գրավված օտարերկրյա տարածքները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

«Մենք ապահովում ենք (Աբխազիայի և Հարավային Օսիայի) անվտանգությունը այնպես, ինչպես ապահովում ենք շատ այլ երկրների անվտանգությունը, որոնք ժամանակին ապրում էին միևնույն տանը, և որոնց պակասում է դա, և մենք դա կանենք նաև հետագայում»,- ասել է պատգամավորը՝ մեկնաբանելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի մի շարք անդամների կոչը՝ դուրս բերել Ռուսաստանի զինված ուժերը Աբխազիայից և Հարավային Օսիայից, ինչպես նաև չեղարկել նրանց անկախության ճանաչումը:

Կալաշնիկովի խոսքով, նույն Մեծ Բրիտանիան, որը միացել է այս հայտարարությանը, նախ պետք է դուրս բերի իր զորքերը Կիպրոսից (Ակրոտիրի և Դեքելիայի ռազմակայանները, որոնք կազմում են Մեծ Բրիտանիայի առանձին անդրծովյան տարածք), քանի որ «պարզապես գրավել է իր նախկին գաղութը, յուրացրել այն և դարձրել իր սեփականությունը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»